Այոս Իոանիս Ռենդիս
Բնակավայր | ||
---|---|---|
Այոս Իոանիս Ռենդիս | ||
հուն․՝ Άγιος Ιωάννης Ρέντης | ||
Երկիր | Հունաստան | |
Համայնք | Nikaia-Agios Ioannis Renti Municipality? և Commune of Aghios Ioannis Rentis? | |
Հիմնադրված է | 1897 թ. | |
Մակերես | 4,524 կմ² | |
ԲԾՄ | 10 մետր | |
Բնակչություն | ▼15 411 մարդ (2021)[1] | |
Հեռախոսային կոդ | 210 | |
Փոստային դասիչ | 18200–18299 | |
Պաշտոնական կայք | cityofrentis.gr | |
| ||
Այոս Իոանիս Ռենդիս (հուն․՝ Άγιος Ιωάννης Ρέντης), Պիրեյոսի արվարձանը և Աթենքի ագլոմերացիայի մասը։ Ըստ Կալիկրատիսայի վարչատարածքային բարեփոխումների՝ 2011 թվականից ներառված է Ատտիկա պերիֆերիայի Նիկիա Այոս Իոանիս Ռենդիս նոմոսի կազմի մեջ[2]։ Բնակչությունը կազմում է 16050 մարդ[3], հրապարակի մակերեսը կազմում է 4,524 կմ²[4], իսկ բնակչության խտությունը կազմում է 3547,75 մարդ/կմ²։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիրեյոսից տեղակայված է դեպի հյուսիս-արևելք իսկ Աթենքի համայնքի կենտրոնից դեպի հարավ-արևմուտք։ Քաղաքը կազմված է մի փոքրիկ հրապարակից, խտաբնակ տարածքից և մեծ արդյունաբերական տարածքից։ Այդ իսկ պատճառով այն համավարվում է Աթենքի ամենասակավաբնակ արվաձաններից մեկը։ Հյուսիսից՝ Պետրու Ռալի պողոտայով սահմանակցում է[5] Էգալեոյի հետ։ Այոս Իոանիս Ռենդիսը հյուսիսից հարավ հատվում է Կիֆիսու պողոտայով, որը անցնում է Կիֆիսոս գետի ափերով իսկ հարավայինը սահման է ծառայում Պիրեյոսի և Մոցհատոնի համար։ Քաղաքի մեծ մասը գտնվում է Կիֆիսու պողոտայի արևմուտքային մասը։ Արևմուտքից արևելք քաղաքին սահմանակցում է Պիրեյ գիծը՝ Խալկիս Պրոաստիակոս։ Քաղաքի կենտրոն՝ Էլեֆտերիու Վենիզելու և Աիիու Իոանի Ռենդի հրապարակները գտնվում են քաղաքի հարավ-արևմուտքայնի մասում՝ Պիրեյոս պողոտային կից։ Քաղաքի հարավ-արևելյան մասում գտնվում է կենտրոնական կանաչ շուկան, իսկ հյուսիս-արևելյան մասում «Օլիմպիակոս» ֆուտբոլային ակումբի մարզական դաշտը և «Օլիմպիակոս» բասկետբոլային ակումբի «Մելինա-Մերկուրի» անունով փակ մարմնամարզական դահլիճը։
Քաղաքում գտնվում է ΟΣΕ-ի կենտրոնական շոգեքարշային դեպոն։ 2007 թվականին բացվեց Պրոստաիկոս «Ռենդիս» կայարանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը Պիրեայից բաժանվել է 1925 թվականին։ 1946 թվականին ստեղծվեց Այոս Իոանիս Ռենդիսի համայնքը։ Անվանումը առաջացել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուց, երեփոխը եղել է Ռենդիս ընտանիքը։ Ռենդիս ընտանիքը հայտնի է XIV դարից, երբ նոտարիուս Դմիտրիոս Րենդիսը բնակվեց Աթենքում և օգնեց կատալոնացիներին Ներիո I դեմ պատերազմում, որի համար էլ իր տրամադրության տակ վերցրեց ժամանակակից քաղաքի տարածքը։ Այոս Իոանիս Ռենդիսի հրապարակի տարածքում գտնվում է Սուրբ Հովհաննես Մկրտիչի եկեղեցին, որը կառուցվել է 1970 թվականին նախկինի տարածքում։ Առաջին մատուռը կառուցվել է 1664 թվականին։ 1925 թվականին բացվեց մեծ տաճարը։ Քաղաքում երկրորդ եկեղեցին է համարվում Ուսպենյան եկեղեցին։
Քաղաքի ինդուստրացումը իրականացվեց Ինտերբելումի ժամանակ։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Բնակչություն, մարդ |
---|---|
1991 | 14370[6] |
2001 | 15422[6] |
2011 | 16050[3] |
-
Սուրբ Հովհաննես Մկրտիչի եկեղեցին Այոս Իոանիս Ռենդիսում
-
Այոս Իոանիս Ռենդիսի քաղաքապետարանը
-
Վերափոխական եկեղեցի Այոս Իոանիս Ռենդիսում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 2021 Greek census
- ↑ Αρ. Φύλλου 1292(հուն.) // Εφημερισ τησ κυβερνησεωσ. — 2010. — С. 17372. Архивировано из первоисточника 27 Ապրիլի 2017.
- ↑ 3,0 3,1 «Απογραφή Πληθυσμού — Κατοικιών 2011. Μόνιμος πληθυσμός» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
- ↑ Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 336. — ISSN 1106-5761.
- ↑ Греция. Справочная карта. Масштаб 1:Կաղապար:Число / Главный редактор Я. А. Топчиян. — М.: Роскартография, 2001. — (Страны мира. Европа). — 2000 экз.
- ↑ 6,0 6,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այոս Իոանիս Ռենդիս» հոդվածին։ |
|